Ճապոնացիները մտածել են, թե ինչպես կարելի է սմարթֆոնը լիցքավորել մեկ ամսում ընդամենը 3 անգամ


15:47 , 17 մարտ, 2014

Գրեթե բոլոր ժամանակակից սարքերում՝ սմարթֆոններում, պլանշետներում, նոութբուքերում և նույնիսկ ավտոմեքենաներում, տեղադրված են լիթիումային մարտկոցներ (Li-ion): Թվում է, թե սա առաջավոր տեխնոլոգիա է, և սրանից այն կողմ ոչինչ չկա։ Սակայն ճապոնացի գիտնականները ապացուցել են, որ դա այդպես չէ, և մարդու երևակայությանը սահման չկա։

ios-7-charging-1

Ճապոնական «Shin-Etsu Chemical» ընկերության ինժեներները անոնսավորել են նոր կոմպոնենտ, որը կարող է օգտագործվել մեզ հայտնի Li-ion մարտկոցների հետ միաժամանակ։

Ինչպես հայտնում է ճապոնական «NIKKEI» պարբերականը՝ նոր սերնդի մարտկոցները թույլ կտան օգտագործել սմարթֆոնները, պլանշետները և մնացած այլ սարքերը 10 անգամ ավելի երկար՝ առանց որևէ լրացուցիչ լիցքավորման։ Բացի այդ, կան հեռանկարներ նաև նման մարտկոցների արտադրմամբ փոքրացնել տարբեր մարտկոնցերի գաբարիտային չափսերը։

nikkei logo

Ինչպես նշում է պարբերականը՝ նոր մարտկոցների նախատիպերը արդեն տրամադրվում են «Shin-Etsu Chemical»-ի հաճախորդներին։ Ընկերությունը մտադրություն ունի առաջիկա 3-4 տարիների ընթացքում կազմակերպել նոր մարտկոցների մասսայական արտադրություն։

Գիտնականները համոզված են, որ նոր սերնդի մարտկոցները ժամանակի ընթացքում հայտնություն ձեռք կբերեն ոչ միայն Ճապոնիայում, այլ նաև ամբողջ աշխարհում։