Վիճակն անկառավարելի է դառնում. երթ դեպի Նեմեցի տուն. video


23:10 , 8 հուլիս, 2012

Այն բանից հետո, երբ Հարսնաքար ռեստորանում ծեծի ենթարկվելուց հետո հիվանանոցում մահացած Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության մասնակիցներին թույլ չեն տվել ակցիան անցկացնել ռեստորանի մոտ, ակցիայի մասնակիցները, թվով հարյուրից ավելի քաղաքացիներ, այս պահին որոշում են կայացրել երթ անել Ավան թաղամասով, դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն:
Ակցիայի մասնակիցները հասել են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ: Նրանք վանկարկում են Նեմեց, մրդասպան: Ոստիկանները հավաքվել են առանձնատան մոտ: