Հայաստան-Ռւսաստան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել


10:24 , 17 մարտ, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Մարտի 17-ին, ժամը 07.35-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռւսաստան մեկնող «Նեոպլան» մակնիշի 777 PP 27 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը, դեռևս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը. տուժածներ չկան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: