Պուգաչովան կորցրել է երգելու ունակությունն ու շտապ մեկնել Իսրայել


14:33 , 7 հուլիս, 2012

Ինչպես հաղորդում է ТСН-ն, Պուգաչովան գրեթե կորցրել է երգելու ունակությունը:  Տեղական կլինիկաներից մեկում գտել են պատճառը` դիաֆրագմային խանգարում է կերակրափողը, ինչը, հավանական է, կապված է վերջին տարիներին երգչուհու կառուցվածքի փոփոխության հետ:

Երգչուհուն դեղորայքային բուժում են նշանակել: Ինքը` Պուգաչովան ասել է, որ  թերապիան արդեն բավականին լավ արդյունք է տվել:  Պուգաչովան որոշել է վերականգնել ձայնը` դեկտեմբերին իր նախագծին` «Ծննդյան տոների հանդիպումներ» հաղորդմանը հանդես գալու համար: