Հայաստանը աշխարհի հայերի հայրենիքն է. պահանջենք սա ամրագրել Սահմանադրությամբ


21:44 , 13 մարտ, 2014

Սիրելի հայրենակիցներ, հարգելի համաերկրացիներ, ես Սփյուռքում ճանաչում եմ հայերի, որոնք կարող են ՄԵԿ օդանավով գալ ու Հայաստանը հիմնահատակ վերակառուցել, քանզի այն այսօրվա չափանիշներով, Արցախի հետ միասին, ընդամենը մի շինհրապարակի չափ է: 

Սակայն, ցավոք սրտի հայության վզին փաթաթած ՀՀՇ-ական սահմանարդությունը և «անկախ» Հայաստանի առաջին «հիմնադրվածը»,  թույլ չտվեցին, արգելեցին ցեղասպանության զոհ՝ «նարինջ ուտողներին» խառնվելու սեփական հայրենիքի «ներքին գործերին», այսինքն՝ մասնակցեն իրենց երկրի պետականակերտման գործընթացներին: Նրանք, ովքեր «խախտելով» ՀՀՇ-ի «սրբազան օրենքը» համարձակություն ունեցան դա անելու, կողոպտվեցին, քցվեցին, հալածվեցին ու դուրս շպրտվեցին երկրից, մի մասն էլ՝ կողոպտվելուց հետո նաև սպանվեցին, թաղվեցին ու բետոնով սվաղվեցին:

Հիմա, այսքան բանից հետո, Հայաստանը «սեփականաշնորհելուց» հետո, երբ այն ամբողջովին բզկտված է, իսկ ժողովուրդը ֆիզիկական բնաջնջումից կամավոր փախչում է Սիբիր՝ ստալինյան աքսորի հետքերով, արժի՞ արդյոք, որպեսզի մենք «ազգվի» վերանայենք մեր կեցվածքը և համաձայնվենք, որ Հայաստանը նաև աշխարհի հայերի հայրենիքն է ու պահանջենք դա ամրագրել Սահմանադրությամբ: Թող հիմա էլ Սփյուռքահայը տիրություն անի իր երկրին ու իր ճակատագրին, մենք 25 տարի դա փորձեցինք, նրանք էլ համեստաբար, մեր հորդորներով չխառնվեցին, միայն մեզ փող ուղարկեցին:

Հըըը՜, ժամանակը չի՞ այս մասին լրջով մտածել...