Վինտաժային շքեղություն՝ ժամանակակից հարսանյաց զգեստներում. ֆոտոշարք


14:46 , 13 մարտ, 2014

Հարսանիք բլոգը հարսանյաց զգեստների դիզայներներից այս անգամ որոշեց անդրադառնալ նորաձևության աշխարհում իր առաջին քայլերն անող դիզայներ Աննա Ջեորջինային, ով դեռևս ընդամենը երկու հավաքածու է ներկայացրել՝ 2013 և 2014, սակայն այդքանն էլ բավական է հասկանալու համար, որ այս աղջկա անունը իսկապես մի օր հայտնվելու է մեծ անունների կողքին:

Առանձնակի շքեղությունը և ամեն մի մանրուքը մանրակրկտորեն ուսումնասիրված լինելը այս բրենդի տարբերակիչ հատկանիշներն են:

Այս դիզայների ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն ունեն վինտաժային էլեմենտները, պատմական նորաձևությունը՝ իրեն բնորոշ զարդանախշերով: Այդ ամենը նրա աշխատանքներին հաղորդում են առանձնահատուկ գրավչությունը և էլեգանտություն: