Եզրից...


20:58 , 6 հուլիս, 2012

Թե չունեմ ոչինչ պատմելու` 
ապրել եմ այս տունը լրիվ…
Չունեմ էլ ոչինչ տոնելու.
Դարձել է սիրտս անիվ,
ընկել է ճամփա դեպի… ուր՞՞՞
Ծնկներս ծալվում են վախից.
Երգերս հանգած են կարծես…
Դանդաղ ցավ, դանդաղցած 
մխում է ճռինչը մթի.
Խաղաղ չէ ներսս. ասես
վերջը չէ. էլի կա ալիք
կամ` փրփուր…
Էլի կա այրում ու թռիչք...
Երևի: Դեպի ուր՞՞՞

Ապրել եմ տունս լրիվ:
Երազներս ջրել եմ` հանգեն.
Ջրերը նավել եմ, կանգնել.
Ճահիճ չէ… Դեռ վերջ չէ՞՞՞
Ինքս եմ փորել այրումս,
Ինքս էլ հարբել փրփուրով. 
Ինքս եմ նկարել անդունդը,
Լսում եմ ճիչը հորվող…

Թե սողամ՞՞՞ 
Որ թևեմ…