Այսօր Ռոմեոյի և Ջուլիետի օրն է


18:22 , 11 մարտ, 2014

1302 թ. մարտի 11-ին, ըստ Վիլյամ Շեքսպիրի, Ռոմեոն և Ջուլիետն ամուսնանում են: Քանի դեռ երկրի երեսին իրականացվում են մարդկանց բաժանող պատերազմներն ու գոյություն ունեն դրանք սանձազերծողներ, մեծ սիրո շեքսպիրյան այս երկու խորհրդանիշը նորանոր մարմնավորում են գտնում կյանքում: Աշխարհը Ռոմեոյի և Ջուլիետայի մեջ տեսավ սեր, որը կոչված էր հավերժ հիշեցնելու, որ մարդը չի ծնվել ատելության և զայրույթի համար:

Հ.Գ. Սիրեք, սիրվեք և եղեք երջանիկ