Ով սիրահարվել ա գոնե մի անգամ կյանքում, հասեք` օգնության կարիք ունեմ


14:39 , 11 մարտ, 2014

Երեխաս էսօր դպրոցի ճամփին.
- Մամ, ո՞նց իմանամ, որ սիրահարված եմ:
- Դե եթե դուր ա գալիս մյուսներից առավել` գուցե և սիրահարված ես:
- Ես դա վաղուց գիտեմ: Ուղղակի շատերն են դուր գալիս: Բոլորին սիրահարվա՞ծ եմ: Համ էլ որ սիրահարված ես, հենց իրեն տեսնում ես` մեջդ մի բան ճտտտում ա,չէ՞: Հա՞: Ես հանգիստ ապրեմ, սպասեմ էդ ճտտոցի՞ն: Վաաբշե քեզ մոտ կյանքում քանի անգամ ա ճտտացե՞լ:
Ասում եմ.
- Էն որ շատերն են դուր գալիս, դա նրանից ա, որ հետաքրքիր մարդ շատ կա, ու իրենք դուրեկան են սովորաբար լինում:
-Մամ, իմ հարցերին չպատասխանեցիր: Բա տեղ հասանք արդեն, հլա վռազ-վռազ ասա, թե սերը ո՞րն ա: Ես էսօր ուզում եմ պարզել, թե ում եմ սիրում:

Տղերք, օգնեք էլի...ՃՃՃՃՃՃ