Ղրիմի կարգավիճակի բարձրացման գործընթացը նաև վերաբերում է Ղարաբաղին


21:12 , 10 մարտ, 2014

Մի 10 օր առաջ կարծիք էի հայտնել, որ Ղրիմը լայն ինքնավարությամբ կմնա Ուկրաինայի կազմում, իսկ G8 Սոչիում այնուամենայնիվ տեղի կունենա, որտեղից կսկսվի մի նոր լայն գործընթաց նոր աշխարհակարգի ապագա կանոնների վերաբերյալ: Ուկրաինան գնում է դեպի ֆեդերալիզացիա ու դա բոլոր կողմերին ձեռնտու գործընթաց է: 
Ղրիմի կարգավիճակի բարձրացման գործընթացը նաև վերաբերում է Ղարաբաղին, Մերձդնեստրովյան հանրապետությանը, Աբխազիային, ապագայում նաև թուրքական Քրդստանին: 
Կարծես թե նոր միջազգային կարգավիճակ է ծնվում` միջազգային պրոտեկտորատի տակ հայտնվող վիճելի ինքնավար տարածքներ, որի երաշխավորները սկզբնական շրջանում կարող են դառնալ G8-ի երկրները: Որքան էլ տարօրինակ թվա շատերին, ԱՄՆ և Ռուսաստանը այս հարցում համախոհներ են, իսկ Եվրոպան սուբյեկտից վերածվում է օբյեկտի: