Փաստորեն «Վիվասել ՄՏՍ»-ն էլ քցող դուրս եկավ


19:14 , 10 մարտ, 2014

Փաստորեն Վիվասել ՄՏՍ-ն էլ քցող դուրս եկավ: Երեկ գնացել էինք Վրաստան ու էնտեղ մի պահ ռոումինգով միացրել էինք GPS նավիգացիան: Ակնթարթների ընթացքում մեր հաշվի վրա գալիս է 120 հազ. դրամ պարտք, ու դա Վիվա Սելի օպերատորը պատճառաբանում է այս կերպ. «Մեզ մոտ 10 ԿԲ-ը (ուշադրություն ԿԲ-ը`վաղուց մոռացված մի միավոր, որը վերջին անգամ կիրառվել է 90-ական թթ-ի հնագույն համակարգիչների դեպքում) արժե 65 դրամ» ու ստացվում է, որ 1 ՄԲ-ն արժե 6500 դրամ:

Այսինքն ստացվում ա, որ ցածր արժեք ներկայացնելու տակ «Վիվասելն» անամոթաբար թալանում ա մարդկանց, ու նման ծիծաղելի պատկեր ոչ մի երկրում չկա, որ ընդամենը 20 ՄԲ-ի համար, որի ծավալը հազիվ բավականացնի մի երգ բեռնելուն, մարդիկ մուծեն 300 դոլլար: