Բաց նամակ Արարատի քաղաքապետին. խնդրում ենք տրամադրել ուսանողական անվճար ավտոբուս, ինչպես խոստացել եք


17:29 , 10 մարտ, 2014

Հարգելի պրն. Հայկյան, Ձեզ են դիմում Արարատ քաղաքի մի խումբ ուսանողներ: Խնդրում ենք տրամադրել ուսանողական անվճար ավտոբուս, ինչպես խոստացել եք Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ: Ինչպես գիտեք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տրամադրված ուսանողական անվճար ավտոբուսից կարող են օգտվել նրանք, ովքեր գրանցված են: Մենք չենք ուզում դառնալ որևէ քաղաքական կուսակցության անդամ՝ անվճար ավտոբուսից օգտվելու համար: Կանխավ շնորհակալություն ենք հայտնում և հույս հայտնում, որ խնդիրը կստանա շուտափույթ լուծում:

Հարգանքով մի խումբ ուսանողներ