Ինչ անել զինվորների մեջ կարգապահություն սերմանելու համար


15:21 , 10 մարտ, 2014

Զինվորների մեջ կարգապահություն սերմանելու համար անհրաժեշտ չէ վիրավորել նրան, նվաստացնել կամ ֆիզիկական ուժ գործադրել՝ պահանջելով կարգապահություն, այլ պետք է խիստ հետևել օրենքով սահմանված կարգով տույժեր և պատիժներ նշանակելուն։ Եթե զինվորը գիտակցի, որ իր՝ անգամ կարգացուցակի ամենափոքր խախտման համար նա կպատժվի, կամ կզրկվի որևէ արտոնությունից, օրինակ, հերթական արձակուրդից, ապա ինքը ձեռնամուխ կլինի պահպանելու այն և խորհուրդ տալ մյուսներին այդպես վարվելու։