Տղամարդիկ հենց կանանց թուլության ու քնքշության հաշվին են ուժեղ


13:21 , 8 մարտ, 2014

Մտածում եմ՝ ինչ գրեմ, ինչպես մեծարեմ կանանց այս գեղեցիկ տոնի առիթով, չեմ ուզում ձոն ստացվի՝ չնայած արժանի էն: Բայց ուզում եմ հատուկ առանձնացնել Հայ կնոջը իր համեստությամբ ու անձնազոհությամբ: Տղամարդիկ հենց նրանց թուլության ու քնքշության հաշվին են ուժեղ, այդ նրանք են, որ լուռ և ուշադիր հսկում են մեր յուրաքանչյուր քայլը, բարձրացնում են, եթե սայթաքում ենք, բուժում են, եթե հիվանդանում ենք, ոգևորում` եթե ընկճվում ենք: Նրանք որպես կանթեղ, լուսավորում են շրջապատը, ապրում են ավելի շատ ընտանիքի, քան իրենց համար, ու այդ ամենի հետ կարողանում են գեղեցիկ մնալ: Մեր օջախների ջերմությունը հենց նրանցից է տարածվում, մեր բոլոր հաջողություններն ու հաղթանակները նրանց անձնազոհության արգասիքն են: Եվ վերջում ապաշխարանքի մի քանի խոսք, ներեք եթե բավականաչափ ուշադիր, նրբանկատ և հոգատար չենք: Խոնարհումով շնորհավորում եմ: