Բաղադրությունը
մակարոն-300 գրամ
կարագ - 50 գրամ
ալյուր-60 գրամ
կաթ-450 մլ
պարմեզան-400 գրամ
չեդեր-50 գրամ
աղ-1/2 թեյի գդալ
կարմիր պղպեղ -1 թեյի գդալ
սխտորի փոշի-1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Կանոն N1: Մակարոնը եփեու համար յուրաքանչյուր 100 գրամին բաժին է ընկնում 10 գրամ աղ և 1 լիտր ջուր:
Մինչև մակարոնը կեփվի, քերում ենք պանիրը և սկսում ենք պատրաստել սոուսը: Ամանի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ալյուրը և անընդհտ խառնում, մինչև համասեռ զանգված ստանալը: Հետո սկսում ենք ավելացնել կաթը և էլի այդ ընթացում չենք դադարում խառնել:
5 րոպե թույլ կրակի վրա խառնելուց հետո ստացված զանգվածին ենք ավելացնում քերած պանիրը և համեմունքները
Իսկ հիմա խառնեք սոուսը արդեն եփված պաստային և մեր ամերիկյան Mac and Cheese-ը պատրաստ է, կարող եք մատուցել, համն անմահական է: Բարի ախորժակ :)