Փողոցները ասֆալտապատում են մարդկանց նյարդերի հաշվին


10:45 , 5 հուլիս, 2012

Էդ, որ փողոցները ասֆալտ են փռում՝ լավ: Բայց, այդքան անտաղանդ ձևով միաժամանակ պարալիզացնել հանգուցային ճանապարհները՝ չի կարելի:
Յուրաքանչյուր մարդ այս օրերին վառում է քառապատիկ վառելանյութ...
Ո՞վ է պատասխանատու այդ գերածախսերի համար, ո՞վ է պատասխանատու արտանետումների ավելացման համար, ո՞վ է պատասխանատու մարդկանց նյարդերը քայքայելու համար, ո՞վ է պատասխանատու, առանց այն էլ ծանրաբեռնված քաղաքում, աշխատանքից և այլ ծրագրված գործերից մարդկանց ուշացումների համար...