Զարմանալի և տարօրինակ է, որ Հունաստանը չի հայտարարում Ղրիմում իր իրավունքների մասին


19:45 , 4 մարտ, 2014

Ղրիմի իրադարձություններով պայմանավորված՝ Թուրքիայի արտգործնախարարությունում արտակարգ հանդիպում է տեղի ունեցել:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթողլուն, դիմելով Ղրիմի բնակիչներին, ասել է. «Թող ձեզ մոտ անգամ հարց չառաջանա այն մասին, որ մենք իրադարձություններից դուրս կմնանք: Մենք առաջինը կշտապենք մեր եղբայրներին օգնության, որոնք դժվարության մեջ են հայտնվել»:
Նույն տրամաբանությամբ, զարմանալի և տարօրինակ է, որ Հունաստանը չի հայտարարում իր իրավունքների մասին…
Չէ որ, երբ այդ տարածքները հունական գաղութներ էին, ոչ ռուսները կային և ոչ էլ առավել ևս քոչվոր թուրքերը…