Նիկոլ Փաշինյանը դուրս գրվեց հիվանդանոցից


12:23 , 4 մարտ, 2014

Քիչ առաջ դուրս գրվեցի «Նաիրի» բժշկական կենտրոնից: Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո՝ հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի:

Սիրելի՛ բարեկամներ, շնորհակալ եմ բարեմաղթանքների եւ զորակցության համար: Ներողություն եմ խնդրում, որ ի վիճակի չեղա պատասխանել բազմաթիվ նամակների եւ հեռախոսազանգերի:

Հատուկ շնորհակալություն «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին: 

Առո՛ղջ եղեք:)