ԶԼՄ-ների միջոցով կարելի է արդյունավետորեն կառավարել մարդկանց հոգևոր-հուզական վիճակը


10:43 , 3 մարտ, 2014

Информация к размышлению

Դեռ նախորդ դարի վերջին ՌԴ Հասարակական առողջության ինստիտուտի և Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի առողջապահության վարչության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդությունների աճը կապված էր տեղեկատվական ներգործությունների, բարոյական մթնոլորտի, հասարակության հուզական վիճակի հետ, ընդ որում` «ինֆեկցիոն վիրուսի» դերում հանդես էր գալիս տեղեկատվությունը: ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի 1991-1996 թվականներին վերաբերող նյութերը վկայում են, որ սիրտ-անոթային հիվանդություններից մահացածության դինամիկան 60 տոկոսով պայմանավորված էր չարացածությամբ, 10 տոկոսով` անելանելիությամբ և միայն 30 տոկոսով` մնացած գործոններով: Ինչպես տեսնում ենք, ԶԼՄ-ների միջոցով կարելի է արդյունավետորեն կառավարել հսկայական թվով մարդկանց հոգևոր-հուզական վիճակը: