Facebook-ը գործարկել է նոր տոնական ֆունկցիա


19:03 , 2 մարտ, 2014

 

Facebook սոցիալական ցանցը գործարկել է նոր ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս նախապատրաստել Ամանորյա շնորհավորանքներ և ավտոմատ կերպով ուղարկել դրանք դեկտեմբերի 31-ի գիշերը:

Այս ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել Facebook Stories բաժինը: Ամանորյա մաղթանքներ հնարավոր է ուղարկել միանգամից մի քանի ընկերների: Անհրաժեշտ է պարզապես ընտրել ընկերների ցանկից այն մարդկանց, ում պետք է ուղարկվի մաղթանքը: Կարող եք հենց այսօր պատրաստել Ձեր մաղթանքը և սեղմել ուղարկել կոճակը: Ձեր ընկերները հաղորդագրությունը կստանան միայն դեկտեմբերի 31-ին: