Կոնտրհռետորական հարց ՀՀ առաջին նախագահին. իսկ Յանուկովիչը Իվանիշվիլուց ինչո՞վ էր պակաս


06:55 , 2 մարտ, 2014

Այսօր հանրահավաքի ժամանակ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրեսյանը հռետորական հարց է հնչեցրել. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականացնել»: 
Թեև հարցը հռետորական է, բայց փորձեմ երկու հակափաստարկ բերեմ, ավելի ճիշտ մեկ հակափաստարկ և մեկ կոնտրհռետորական հարց
Հակափաստարկ – Ծառուկյանը իհարկե Իվանիշվիլուց ոչնչով պակաս չէ։ Մի գուցե և ավելին է։ Բայց Իվանիշվիլին Վրաստանում բիզնես չուներ, հետևաբար նաև կորցնելու բան չուներ։ Իսկ Ծառուկյանը Հայաստանում բավականին շատ բիզնեսներ ունի։
Եվ հետո Սահակաշվիլին լիբերալ էր, իսկ Սերժ Սարգսյանը՝ ոչ, այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ 
Կոնտրհռետորական հարց – Իսկ Յանուկովիչը Իվանիշվիլուց ինչո՞վ էր պակաս