«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը կմեկնարկի մարտի 2-ի գիշերը


22:21 , 28 փետրվար, 2014

Newsbook.am-ը գրում է.

Մարտի 2-ի լույս 3-ին՝ ժամը 04:00–ին, Առաջին ալիքի եթերում կցուցադրվի կինոյի ոլորտի ամենասպասված իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինն, այն կմեկնաբանեն Աննա Ավանեսյանը եւ Ավետ Բարսեղյանը: Հանրային հեռուստաընկերությունը «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական հեռարձակողն է և իր հեռուստադիտողներին կներկայացնի ինչպես բուն մրցանակաբաշխությունը, այնպես էլ կարմիր գորգի արարողությունը: Տեղեկացնենք, որ «Օսկար»-ը, որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։