Ամերիկյան դեսպանատանը Տիմոշենկոյի հետ «հրաշք է տեղի ունեցել»


04:53 , 28 փետրվար, 2014

Ամերիկյան դեսպանատանը Տիմոշենկոյի հետ “հրաշք է տեղի ունեցել” /ֆոտո/Henaran.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով վերջերս ազատվեց քրեակատարողական հիմնարկից, ընդամենը մի քանի օր առաջ չէր կարողանում ոտքի վրա կանգնել: Նույնիսկ Մայդանում հավաքված մադկանց առաջ Տիմոշենկոն ելույթ էր ունենում` նստած հաշմանդամի սայլակին:

Սակայն բավական էր նա հայտնվեր Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատանը, որ հրաշք տեղի ունենար ու Տիմոշենկոն “բուժվեր”, գրում է topnews.ru-ն: Հայտնվելով դեսպանատանը` Տիմոշենկոն սկսել է քայլել: Տիմոշենկոն նաեւ կանգնած լուսանկարվել է դեսպանատանը, եւ այդ լուսանկարները հայտնվել են համացանցում: