7 առաջարկ ՊՆ-ին՝ բանակում գողական միջավայրը վերացնելու մասով


23:55 , 27 փետրվար, 2014

Խնդիր, որին պետք է լուծում

Պաշտպանության նախարարությունը ձգտում է վերացնել բանակում տիրող գողական աշխարհն ու մտածելակերպը՝ բանակում տեղի ունեցող հանցագործությունները կանխելու և նվազեցնելու նպատակով։Կարող եմ ասել, որ դա գրեթե անհնար և անտեղի փորձ կլինի, բացի այդ նման քաղաքականությունը ավելի բացասական ազդեցություն կունենա բանակի հետգա կառավարման վրա։ Անհնար կլինի հետևյալ պատճառներով։

Յուարաքանչյուր բնագավառում մարդը միշտ ձգտում է հասնել սեփական անձի նշանակալիության գիտակցմանը, հատկապես երբ մարդ մտնում է բանակ, որտեղ նա մենակ է։ Նա ձգտում է ինքնահաստատման և սեփական ինքնասիրության պահպանման։ Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է իշխանություն ձեռք բերել մյուսների նկատմամբ, թույլ չտալ, որ մյուսները դա անեն քո հանդեպ։ Միշտ չէ, որ բոլոր զինծառայողների մտածելակերպն ու կարծիքները համապատասխանում են միմյանց։ Նման անհամապատասխանությունից էլ շատ ժամանակ ծագում են կոնֆլիկտները։ Դա շատ բնական է, քանի որ մի տեղում են հավաքվում տարբեր կատեգորիայի մարդիկ, տարբեր մակարդակի բնավորություն ու մտածելակերիպի տեր մարդիկ։ Մեկի համար «արա» արտահայտությունը վիրավորական է համարվում, մյուսների համար ուղղակի խոսակցական արտահայտություն է։

Գողական աշխարհն ու մտածելակերպը բանակում չի ծագում և զարգանում, այն ավելի վաղ ծագում ունի, դեռևս մանուկ հասակից։ ժամանակակից երատասարդության մեծ մասը դեռևս վաղ տարիքից է իր մեջ արմատավորում այդ բացասական մտածելակերպը, որը ավելի զարգացնում է բանակում։ Բանակում գողական աշխարհը վերացնելու միակ միջոցը բոլոր զինծառայողներին և նրանց մատծելակերպը ամբողջովին վերափոխելն է, որն գրեթե անհնարին է։ Որքան էլ սպաները խիստ լինեն և հետևողական, որքան էլ զինվորները սպաների մոտ ցույց չտան իրենց այդպիսի մտածելակերպի առկայությունը, ամեն դեպքում դա առկա է զինվորության մեջ և կմնա արմատավորված։ Այդ միջոցով կստեղծվի թյուր կարծիք սպաների և հասարակության մոտ, որ դա վերացել է, քանի որ զինվորները զուտ վախից ցույց չեն տալիս դրա առկայությունը։ Հարկ է նշել որ ժամանակակից զինծառայողները ձգտում են այնպես ծառայել, որպեսզի առանց որևէ փորձանքի մեջ ընկնելու հասնեն իրենց հարազատներին։ Ընդհակառակը, գողական աշխարհը շատ ժամանակ կանխում է հանցագործություններից շատերը, քանի որ զորքը միշտ հաշվի է նստում զորամասում որոշակի հեղինակություն ու հարգանք ունեցող անձանց կարծիքի և խոսքի հետ։ Նման զինծառայողները միշտ միջամտում են գրեթե բոլոր կոնֆլիկտներին և հարցը լուծվում է առանց միջադեպերի։

Նման փորձը անտեղի կլինի զուտ այն պատճառով, որ այն չի հասնի իր նպատակին։ Անհրաժեշտ է նաև հասկանալ, թե գողական աշխարհ ասելով ինչը նկատի ունենք։ Բանակում  գրեթե բացակայում է իսկական գողական աշխարին վերաբերող մտածելակերպը, վարվեցողությունը։ Զորամասերում միշտ գտնվում են մարդիկ, որքեր ձգտում են իշխանության ու փորձում են հասնել նրան, որ բոլոր զինվորները հաշվի նստեն իրենց կարծիքի հետ։ Եթե զորքը հաշվի չնստի նման մարդկանց կարծքիքի հետ, ապա հավատցեք, որ սպաների համար զորքը կդառնա ավելի անկառավարելի։ Իսկ զինվորներն էլ հիմնական մասում հաշվի չեն նստում սպաների կարծիքների հետ, չցանկանալով են կատարում նրանց հրամանները, քանի որ բանակում հիմնականում առկա չէ հարգանք սպաների նկատմամբ: Ուղղակի հասարակությունն ու բարձրաստիճան պաշտոնյաները շատ ժամանակ չգիտեն, թե սպաները ինչպիսի միջոցներով են զորքին կառավարում և հարկադրում կատարելու իրենց հրամանները։ Նրանք դիմում են հայհոյանքների և ծեծի միջոցներին, չենթարկվող զինվորների արժանապատվությունը վիրավորում են ու նրանց նվաստացնում։ Այսպիսի գործողությունները ևս համարվում են հանցագործություն։ Հիմա շատերը կհարցնեն, թե ինչու են զինվորները չեն բողոքում սպաների նման վերաբունքի համար, կամ ինչու շատ քիչ սպաներ են դատապարվում նման հանցագործությունների համար։ Ուղղակի զինվորների մոտ առկա է վախ, որ այդ անելուց հետո իրենց արժանապատվությունը էլ ավելի ուժգին կնվաստացնեն և մնացած ծառայության ամբողջ ընթացքում նրան մշտապես հոգեպես կճնշեն սպաները։ Ավելին, սպաների մեծամասնությունն է գողական մտածելակերպով ողողված, սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են տալիս այն մարդկանց, ովքեր իրենց դեմ կբողոքարկեն, իրենց դեմ որևէ գործողություններ կկատարեն։ Իսկ զինվորությանն էլ մնում է մի տարբերակ, նրանց այդ գործողություններից պաշտպանվել միայն իրենց լեզվով։ Կան բազմաթիվ զորամասեր, որ ծառայող և որոշակի հարգանք ունեցող զինվորները չեն թույլատրում, որ սպաները նման վերաբերմունք ցուցաբերեն զինվորների նկատմամբ, շատ ժամանակ անգամ սպաները ևս հաշվի են նստում նման զինծառայողների հետ։ Դեռևս Ստալինն էր գիտակցում, որ միայն իրավապահ մարմինների միջոցով հնարավոր չէր լինի կառավարել ժողովրդին, կանխել բազմաթիվ երևույթներ։ Եվ նա ստեղծեց մի համակարգ, որոնց տվեց շատ արտոնություններ, ստեղծեց հեղինակություններ, այնպիսի մարդկանց, որոնց հետ հաշվի կնստեն հանցագործություն կատարելու հակում ունեցող մարդիկ, այդ թվում ժողովրդը։ Եվ նա սկսեց հենց այդ մարդկանց միջոցով կառավարել ժողովրդին։ Միաժամանակ հարկ է նշել, որ գողական հասկացողությունը ունի շատ բացասական կողմեր։ Այն շատ վտանգավոր է դառնում, երբ անկառավարելի է դառնում և համատարած բնույթ կրում, որի հետևանքով էլ լրիվ հակառակ իրավիճակն է ստեղծվում, մարդիկ գողական մտածելակերպի հիման վրա դառնում են անկառավարելի։

ԼՈԻԾՈՒՄ

Բանակում կատարվող հանցագործությոնների քանակը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է ոչ թե բանակում արմատախիլ անել այդ երևույթը, այլ նվազեցնել այն ու այն դարձնել կառավարելի։ Հավատացեք, որ զինծառայողներից շատերը կդիմեն շատ մեծ հերոսությունների ու կսկսեն ավելի բարեխիղճ ծառայել, եթե նման հեղինակությունները այդպիսի պահանջ կամ խնդրանք ներկայացնեն նրանց, որը համոզված եմ տեղի չի ունենա սպաների դեպքում։ Նման զինծառայողների ավելի լավ են ծանոթ մյուս բոլոր զինվորներին, գիտեն նրանց բնավորությունը, և  հենց իրենք չենց ցանկանում, որ զինվորները հանցագործության դիմեն, քանի որ հետաքննության ընթացքում միանշանակ քննիչների աչքից իրենք ևս հեռու չեն մնա։

Միաժաման հարկ է նշել, որ հանցագործություններ նվազեցմանը հնարավոր չի լինի հասնել միայն գողական աշխարհը կառավարելի դարձնելով, անհրաժեշտ է բազմակողմանի աշտանք տանել բոլոր ոլորտներում։

Օրինակ թիվ ԳԴ3/0056/01/11 քրեական գործով Վան Պետրոսյանը դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածով արգելված գործողություն կատարելու համար, մասնավորապես նա ընդգրկված լինելով ճաշարանի վերակարգում չի ցանկացել կատարել իր վերադասի հրամանը` սպասք լվանալու համար նախատեսված սենյակ մտնելու մասին` պատճառաբաելով, որ զզվում է: Տվյալ քրեական գործով շարքային Պետրոսյանը ճանաչվել է մեղավոր և դատապարտվել կարգապահական գումարտակում 6 ամիս պահելով: Համոզված եմ, որ եթե Պետրոսյանը գիտակցեր, որ այդ արարքի համար կարող է դատապարտվել, այն էլ 6 ամիս կարգապահական գումարտակում մնալով, նա կկատարեր սպայի հանձնարարությունը:

Ինչպես տեսնում ենք, հանցագործությունների նվազեցման հաջորդ կարևոր քայլը իրավական իրազեկվացության խնդրի լուծումն է: Յուրաքանչյուր զորամասում էլ կան իրավաբանական ֆակուլտետում սովորող կամ ավվարտած զինծառայողներ, որոնք ընդգրված են լրիվ այլ գործունեության մեջ (օրինակ` հոգևոր ակտիվի մեջ): Անհրաժեշտ է խիստ ուշադրություն դարձնել զինվորների գիտելիքներն ու պատրաստվածությունը իրավական ակտիվների մեջ ընդգկելիս: Միաժամանակ անհրաժեշտ լիովին փոփոխել ու ավելի ընկալելի դարձնել իրավական տեղեկատվության համար նախատեսվող նյութերի բովանդակությունը:

Միանշանակ դրական քայլ կլինի նաև, եթե իրավական ակտիվի փոխարեն յուրաքանյուր զորամասում առկա լինեն իրավաբանական գիտելիքներ ունեցող սպաներ,  որոնց վրա և կդրվի իրավական աշխատանքներն ու իրավական տեղեկատվությունը ներկայացնելը։ Շատ կարևոր դեր կկատարի նաև զինվորներին զինվորական հանցագործությունների կատարման վերաբերյալ դատավճիռների ներկայացումը։

Անհրաժեշտ է զինվորների մեջ գտնել նման հարգանք վայելող անձնաց, նրանց հետ մեծ աշխատաքներ տանել զինվորներին ավելի հեշտ կառավարելու ուղղությամբ։ Նման զինվորներին անհրաժեշտ է մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնելով ստիպել անելու այն, ինչ սպաներն են ցանկանում, որ անեն զինվորները։ Զինվորը միշտ էլ ունի ուշադրության կարիք։ Ցույց տվեք զինվորին ուշադրություն, և նա պատրաստ կլինի կատարել իր ուժերից ավելին։ Հայտնի հոգեբան Դեյլ Քարնեգին գրում էր, որ եթե ցանկանում եք մարդուն վերափոխել, նրա համար հասրակության մոտ ստեղծեք բարի համբավ և նա կգործադրի բազմաթիվ ջանքեր այն պահպանելու համար։ Սպաները շատ մեծ սխալ են գործում երբ մշտապես նախատում, մեղադրում և տարբեր տույժեր տալիս նման հեղինակություն ու հարգանք ունեցող զինվորներին` այդ ճանապարհով ցանկանալով վերացնել գողական աշխարհը բանակում:

Նման բախտի են արժանանանում նաև կարգացուցակ խախտող զինվորները։ Նրանք պետք է գոնե մեկ անգավ ամբողջ զորամասում գովաբանեն նրանց և կտեսնեն, թե  այդ անկարգապահ զինվորը ինչպես կարդարացնի իրեն։ Օրինակ իքս զորամասում կա մի զինվոր, որը մշտապես կատարում էր կարգացուցակի խախտում, ուշանում էր շարքերից: Մի օր կատարելով հրամանատարի հանձնարարությունը՝ ամենալավը ստացվել էր նրա մոտ: Այդ օրը հրամանատարը ամբողջ անձնակազմի մոտ գովեց նրան, նշեց որ արդեն նա դառնում կարգապահ: Այդ բանից հետո այդ զինվորը երկար ժամանակ աշխատում էր կարգացուցակ չխախտել, չուշանալ շարքերից, և պահպանել իր հրմանատարի դրական կարծիքը:

Զինվորների մեջ կարգապահություն սերմաննելու համար անհրաժեշտ չէ վիրավորել նրան, նվաստացնել կամ ֆիզիկական ուժ գործադրել՝ պահանջելով կարգապահություն, այլ պետք է խիստ հետևել օրենքով սամանված կարգով տույժեր և պատիժներ նշանակելուն։ Եթե զինվորը գիտակցի, որ իր անգամ կարագացուցակի ամենափոքր խախտման համար նա կպատժվի, կամ կզրկվի որևէ արտոնությունից, օրինակ հերթական արձակուրդից, ապա ինքը ձեռնամուխ կլինի պահպանելու այն և խորհուրդ տալ մյուսներին այդպես վարվելու։ Զինվորը եթե գիտակցի, որ սպան ներողամիտ կլինի ամեն անգամ իր արարքների նկատմամբ, տույժի կամ պատիժ չի նշանակի, ապա մշտապես կունենանք այն պատկերը, ինչը որ ունենք այժմ։

Բացի այդ բանակում շատ խնդրահարույց է զինվորներին տրվող ամենամսյա վճարումների հարցը: Չգիտես ինչու շատ զորամասերում այն հավաքվում է հրամանատարությունը` պատճառաբանելով, որ դրանցով զինվորների համար գնում են հիգենիայի պարագաներ: Բայց շատ ժամանակ դա էլ չեն անում: Շատ զինվորներ կան, որ սոցիալական վատ վիճակում գտնվող ընտանիքներից են կամ շատ հեռու տեղերից են եկել, և նրանց համար դժվար է գումար ձեռք բերել սեփական քաղցը հագեցնելու համար: Իսկ հրամանատարությունն էլ չգիտակցելով այդ և այլ բազմաթիվ խնդիրներ` զինվորներից հավաքում է այդ գումարները: Ճիշտ է, շատ վերադաս մարմիններ չգիտեն նման երևույթների մասին, քանի որ զինվորը ինքն է ստորագրում և վերցնում գումարը և հանձնում հրամանատարին,(իհարկե ոչ անձամբ) իսկ հրամանատարները ստուգումների ժամանակ ցույց են տալիս ստորագրությունները և հավաստիացնում, որ զինվորները ստացել են այն: Բայց լիովին հակառակ իրավիճակն է տիրում: Շատ են եղել դեպքեր ու կան, որ զինվորները պարտք են անում զինծառայող ընկերներից, չեն կարում վերադարձնեն, այդ հանգամանքն էլ դառնում է վեճերի և անգամ հանցագործությունների առիթ: Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել և հետևողական լինել նաև այդ հարցի վերաբերյալ:

Գողական աշխարհը չէ, որ մշտապես հանգեցնում են հանցագործությունների կատարաման, կան ավելի շատ բացասական երևույթներ: Դրանք վերացնելով, կնվազի նաև գողական աշխարհն ու մտածելակերպը:

Վերլուծելով վերոգրյալը` լուծումները հետևյալն են`

  1. Վերջ տալ սպաների կողմից տրվող հայհոյանքներին ու նվաստացումներին,(կոնկրետ հրահանգել բոլոր զորամասերին,որ ցանկացած սպա հայհոյելու դեպքում,խիստ կպատժվի,կամ քրեորեն)
  2. Ավելի բարձրացնել իրավական տեղեկատվության մակարդակը,
  3. ԱՀՏԱ գծով տեղակալների պաշտոններում նշանակել ավելի համապատասխան և պատրաստված սպաների,
  4. Հրամանատարության կողմից աշխատանքներ կատարել հեղինակություն ու հարգանք ունեցող զինվորների հետ,
  5. վերացնել զինվորների գումարները հավաքելու սովորույթը,
  6. բարձրացնել հոգեբանական աշխատանքների կատարումը զինվորների հետ,
  7. Ավելի բարձրացնել համապատասխան հասարակական կազմակերպությունների դերը և գործունեությունը բանակում: