Պարոն Աշոտյան, ի՞նչ կապ ունի քաղաքական ակցիան գիտական թեզի պաշտպանության հետ. (Video)


07:38 , 27 փետրվար, 2014

Աշոտյանը փաստորեն խոստովանեց էն, ինչ մենք գիտեինք.
սաքուլիկենց չեն հեռացրել ինստիտուտից, քանի որ քաղաքական հայացքների համար չեն հեռացնում, հետեւաբար դա ապացուցում է, որ իրենց արածը ոչ թե խուլիգանություն էր, որի համար պետք է որ պատժվեին, այլ քաղաքական ակցիա: Բայց էդ դեպքում, պարոն Աշոտյան, հարց է առաջանում, ի՞նչ կապ ունի քաղաքական ակցիան գիտական թեզի պաշտպանության հետ, ի՞նչ քաղաքական խնդիրներ էին լուծում վերը նշված երիտասարդները, ի՞նչ քաղաքական ուղերձ էին հասցնում հանրությանը: