Անկախությունից ի վեր մեր և ոչ մի վերնախավ հանդես չի բերել ռազմավարական մտածողություն


17:38 , 26 փետրվար, 2014

Ցավով պետք է արձանագրենք, որ անկախությունից ի վեր մեր և ոչ մի վերնախավ հանդես չի բերել ռազմավարական մտածողություն, պետականորեն չի իմաստավորվել հայ ազգի և Հայաստանի քաղաքական գոյության փիլիսոփայությունն ու նպատակը, չեն մշակվել, առավել ևս, չեն կենսագործվել հազարամյակի կամ գոնե դարերի հեռանկար ունեցող ծրագրեր: 
Դրանով հանդերձ, առայժմ Հայաստանը շարունակում է «ապրել էսօրվա օրով», ինչը լավ բանի չի կարող հանգեցնել, և կարիք կա փոփոխության: