12:58 , 26 փետրվար, 2014
Ժողովուրդ երկու բառա կարդացեք մոտավոր պատկերացրեք ինչն են կոտրել հակառակորդի հաքերները:
Կոպիտ օրինակ բերեմ:
Գոյություն ունի մի քաղաք(կայք), դեպի որը տանում է ճանապարհը:
Ճանապարհի խաչմերուկի վրա դրված է էլեկտրոնային նշան, որը կառավարվում է մի հիմնարկից (պրովայդեր) և որի վրա գրված է թե խաչմերուկի ճանապարհներից որն է տանում դեպի այդ քաղաք (կայք): Մյուս ճանապարհը տանում է դեպի էջ, որի վրա խոջալուական պրոպագանդան է:
Հիմա պատկերացրեք, որ հաքերները եկել և այդ ճանապարհի նշանների տեղադրման համար պատասխանատու հիմնարկում (պրովայդեր) փոխել են այդ նշանների ձևը (DNS), և մարդիկ գնում են ոչ թե այդ քաղաք (կայք), այլ գնում են կողքի "գեղը" (խոջալուի էջ):
Մեկել շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչպես է լինում որ մի համակարգչից մտնում է կայք, մյուսից չի մտնում, մյուսից էլ խոջալուի էջն է բերում: Պատկերացրեք վերևի օրինակը, բայց դեպի քաղաք (կայք) տանող ճանապարհը միհատ չի: Կա ենթադրենք 10 այդպիսի ճանապարհ, որոնցից մենակ մի քանիսի նշաններն են փոխվել: Կախված թե այդ պահին որ ճանապարհով եք գնում, դուք կամ ճիշտ կգնաք, կամ սխալ:
Շատ բռի և ոչ մասնագիտական գրեցի, բայց ինձ թվումա կհասկանաք )))