Վերջ տվե´ք ձեր ցեղային բարքերին, Հայաստանի քաղաքացուն Հայաստանից վտարում օրենսդրությունը չի նախատեսում


11:56 , 3 հուլիս, 2012

Ժողովուրդ հայոց, կխնդրեմ ցանկացածի կապակցությամբ վերջ տալ Հայաստանից վտարելու կոչերին: Ով ուզում ա լինի, ցանկացած պարագայում խոսքը գնում է Հայաստանի քաղաքացու մասին: Եթե ինքը կատարել է հանցագործություն, ուրեմն պետք է դատվի ու պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի քաղաքացուն Հայաստանից վտարում օրենսդրությունը չի նախատեսում, վերջ տվեք ձեր ցեղային բարքերին՝ մենք ազգ ենք ու պետություն...