Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում


09:34 , 26 փետրվար, 2014

Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: