Շտապ օգնության մեքենա տեսնելիս պետք է աջ քաշեք և կանգնեք


14:08 , 25 փետրվար, 2014

Հարգելի վարորդներ, ևս մեկ անգամ անդրադառնամ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ մեքենաներին զիջելուն, լավ, օրենքը չեք հարգում, հասկացանք, բայց գոնե մարդասիրությունից և կարեկցանքից ելնելով զիջեք: Մի պահ պակերացրեք, որ Ձեր հարազատին են շտապ տեղափոխում, այնքան շտապ, որ Ձեզ չեն հասցրել զանգեն և տեղեկացնեն.... ցանկացած նման մեքենայում կարող է լինել հարազատ, բարեկամ, ընկեր, երեխա..... Շտապ Օգնության մեքենա տեսնելիս պետք է աջ քաշեք և կանգնեք, դա ըստ օրենքի, եթե նույնիսկ չեք կանգնել, գոնե գիծը ազատեք: