Դուրս եկեք դրսում «բազար» արեք ու ժողովրդին ցույց մի տվեք Ձեր «գեղեցիկ ու հմայիչ» բառապաշարը


13:27 , 24 փետրվար, 2014

Ինձ նենց հետաքրքիր է, թե ինչ պետք է սովորի երիտասարդությունը` «ղալաթի և չաթլախի» քաղաքականությունից: Կարելի է առանց թարգմանության ասել, որ էշերը շատ են խորհրդարանում, դրանից թող չվիրավորվեն, քանի որ էշը ոմանցից շատ օգուտ է բերում մեր երկրին, իսկ նմանությունը այնքանով է, որ միայն «էշի պես զռռում» են և բավարարում սեփական կարիքները, իսկ ժողովուրդը էլի ոչինչ չի ստանում դրանից: Սեփական ամբիցիաները բավարարելու համար` դուրս եկեք դրսում «բազար» արեք ու ժողովրդին մի ցույց տվեք Ձեր «գեղեցիկ ու հմայիչ» բառապաշարը: