Եթե Հայաստանում առաջիկա երկու ամիսների ընթացքում տեղի չունենան լուրջ փոփոխություններ՝ Եվրամայդանը կտեղափոխվի Ազատության հրապարակ


17:20 , 20 փետրվար, 2014

Եթե Հայաստանում առաջիկա երկու ամիսների ընթացքում տեղի չունենան լուրջ փոփոխություններ՝ Եվրամայդանը կտեղափոխվի Ազատության հրապարակ, այն միանշանակ կլինի ավելի ուժգին, քան 2007-2008 թթ. հանրահավաքները: Քաղաքական բողոքին գումարվել է նաև հսկայական ու աննախադեպ սոցիալական դժգոհություն ու լարվածություն, որին նույնիսկ ամենահզոր կառավարությունը դիմադրել չի կարողանա: Ի տարբերություն 2007-2008 ՀԱԿ և 2013 Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների՝ առաջիկա զարգացումները կուղեկցվեն լուրջ ժողովրդական շարժման միջոցով և կլինեն քաղաքական/կուսակցական պայքարից անդին:
Փոփոխությունների ժամանակը արդեն եկել է…