Արի ու տես, որ Հայաստանում էլ գտնվեցին «տիտուշկեք»


12:37 , 20 փետրվար, 2014

Մինչդեռ Կիևում բռնապետությունը պատերազմում է ժողովրդի դեմ, Սոչիում կազակների զգեստով չար կլոունները մտրակներով ու բռունցքներով ծեծել են խայթաբղետ շորերով ծաղրանք անող աղջիկներին: Կանանց ծեծող ռուս ոստիկան-«կազակները», ինչպես և Կիևում մարդկանց վրա կրակող «բազեները», միայն նողկանք են առաջացնում: Բայց արի ու տես, որ ՛Մարտի 1 տեսած մեր ազգի մեջ գտնվեցին որոշ «տիտուշկեք», որոնք փորձառու մասնագետների կառավարման ներքո Ֆեյսբուքում հարձակվում են ոչ թե բռնարարների, այլ նրանց անզեն զոհերի վրա և միայն ափսոսում են, որ մտրակ չունեն` իրենք էլ խբեն… Նույն «մասնագետները» ողջ ձմեռ փնովում են Կիևի Մայդանը: Հետաքրքիր է` նման մասնագիտական գործունեության համար 30 արծաթ հուդափայը նրանց բաժանվում է հավասա՞ր, թե ԱԱԾ-ում էլ չկա արդարություն, և ամբողջ գումարը միայն գլխավոր «մասնագետն» է ստանում: