Samsung-ը կրկին ծաղրում է Apple-ին


12:33 , 20 փետրվար, 2014

Samsung-ը այդպես էլ չի հանդարտվում և չի դադարում համեմատվել Apple-ի հետ: Կուպերտինյան գադջետների մասնակցությունը կորեական ընկերության գովազդներում դարձել է հասարակ երևույթ: Այժմ Samsung-ը փորձում է ցույց տալ իր նոր Galaxy Tab Pro 10.1-ի առավելությունները iPad Air-ի համեմատ. իհարկե, այս ամենը ծիծաղելի է. նման քայլերով կորեացիները ցուցաբերում են իրենց անլրջությունը գործի նկատմամբ:

Դիտեք նաև Note 3-ի նոր գովազդը, որտեղ այն համեմատվում է «թեթևքաշային» iPhone 5S-ի հետ: