Հռիփսիմե Խուրշուդյանի հաղթական վերադարձը


17:46 , 19 փետրվար, 2014

hripsimeFootsport.am-ը գրում է.

Այսօր Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Առաջինը մրցահարթակը տրամադրվել էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Իհարկե, առանձնակի հետաքրքրությամբ էր սպասվում մեր ամենատիտղոսակիր մարզուհիներից մեկի`Եվրոպայի չեմպիոնուհի ու բազմակի մրցանակակիր,  աշխարհի և օլիմպիական խաղերի մեդալակիր Հռիփսիմե Խորշուդյանի մրցելույթը: Հռիփսիմեն երկարատև դադարից հետո էր մտնելու մրցահարթակ, իսկ մարզական դադարը պայմանավորված էր պայմանավորված էր մարզուհու մայրանալով: Խուշուդյանը 75 կգ քաշայինների պայքարում երկամարտի 202 կգ արդյունքով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Իհարկե, արդյունքը Խուրշուդյանի համար բավականին համեստ է, սակայն ամենակարևորն այն  է, որ ծանրորդուհին արդեն մրցակցային բովում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ