Ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը ևս մեկ անգամ վերահաստատում են, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեն փուչիկ է


13:44 , 19 փետրվար, 2014

Այսօր առավոտյան հեռուստաալիքներից մեկով Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հայտարարությունն էին հնչեցնում, որում կոչ էր արվում գործատուներին մինչև փետերվարի 19-ը պետական գանձապետական հաշվին փոխանցել կուտակային կենսաթոշակի պահումները:
Հարկադրանքով, վերջնագրերով, տարատեսակ ակտերի և տույժ-տուգանքների միջոցով գումար հավաքելու՝ Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի գործելաոճը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեն փուչիկ է: Եվ որպեսզի այդ փուչիկը չպայթի օգտագործելու են բոլոր միջոցներն և լծակները պլանավորած գումարները հավաքելու համար: Հաշվի առնելով կառավարության արհամարհանքը ՍԴ որոշումների և հայտարարությունների նկատմամբ՝ ՍԴ պարտավոր է արհամարհել կառավարությանն ու մերժել կուտակային թալանի մեխանիզմը: