Մենք մեզանից պետք է սկսենք ավելի լուրջ վերաբերվել մեր երկրին


17:55 , 18 փետրվար, 2014

Պատուհանից դուրս եմ նայում. սաղ պարկովկան կեղտի մեջ կորած է՝ լիքը թղթեր, դատարկ շշեր... Մի պահ մտածեցի՝ մի՞թե քաղաքապետարանն էդ աստիճանի թքած ունի, որ չի մաքրում!

Բայց արի ու տես, որ խնդիրը մեր մեջ ա... եթե ամեն մեկս մեզ չպետքական թուղթը կամ խմած հյութի շիշը գցենք աղբարկղի մեջ, այլ ոչ թե որտեղ պատահի՝ նման փնթի տեսարան չի լինի... Ինձ թվում է՝ մենք մեզանից պետք է սկսենք ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերել մեր երկրին...

P.s. Նենց էլ չի, որ քամի է եղել, զիբիլը թափվել է: