"Неудержимые 2" ֆիլմի նկարահանումների ժամանակ մարդ է մահացել


00:45 , 13 փետրվար, 2012

"The Expanded" (Неудержимые) ֆիլմի շարունակության նկարահանումների ժամանակ, որի ռեժիսորը Սիլվեսթր Ստալոնեն է, մարդ է մահացել: Տղամարդը մահացել է ջրավազանում, ռետինե նավակի պայթյունի տեսարանի նկարահանման ժամանակ: Ինչպես նշվում է, երկրորդ կասկադյորը, որը մասնակցում էր նկարահանմանը, տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Հիշեցնեմ, որ ՛՛Неудержимые՛՛ ֆիլմի երկրորդ մասի սյուժեն պահվում է խիստ գաղտնի: Նախնական տվյալներով նոր ֆիլմում նկարահանվել են Ջոն Տրավոլտան, նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը, Չակ Նորիսը, Դոլֆ Լունգրենը, Միկկի Ռուրգը, Ջեյսոն Ստետխեմը ինքը Ստալոնեն ինչպես նաև Ժան-Կլոտ վան Դամը: