ֆուտբոլի և քննության նմանությունը


12:57 , 29 հունիս, 2012

Գերմանիա-Իտալիա խաղի առաջին խաղակեսի ժամանակ հանկարծ հիշեցի մեր քննությունները ու կապ գտա դրանց մեջ: Շատ շուտ անդրադարձել եմ ֆուտբոլային անհավատարմության թեմային(որը կարող եք կարդալ`սեղմելով այստեղ), իսկ հիմա նմանության մասին:

Գոլ խփած ֆուտբոլիստն ու քննությունը բարձր հանձնած ուսանողը նույն աստղային զգացումն ունեն. ես վերջն եմ, ծափահարեք ինձ: Ունենում են այսպիսի դեմքի արտահայտություն և հոգևիճակ: Էլ չեմ խոսում սպասվելիք շնորհավորանքների ու նյութական պարգևների մասին:

Ինչպես նաև նույնն են ինքնագոլ խփած ու լիկվիդ ընկած ուսանողի զգացմունքներն ու ապրումները: Երկուսն էլ անմիջապես ջայլամի օրենքն են հիշում ու շատ դեպքերում մեղադրում հենց իրենց` նման քայլի համար, երազում են, որ այդ պահին ոչ ոք չտեսնի իրենց:

Ահա թե ինչպես են միմյանց հետ կապված  ֆուտբոլիստները և ուսանողները:Ճ