Հրաժարում…


12:23 , 13 փետրվար, 2014

larsKinoashkharh.am-ը գրում է.

«Սինեմա Սթար» Դալմա Գարդեն կինոթատրոնն այսօր հայտարարություն է տարածել «Հեշտամոլ կինը» ֆիլմի ցուցադրությունից հարաժարվելու պատճառների մասին:

«Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ: 2013 թվականին բացվելուց անմիջապես հետո Սինեմա Սթար Դալմա Գարդենը դարձավ «ընտանեկան տարածք» եւ երեւանցիների հանգստի սիրելի վայրերից մեկը:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք որոշեցինք խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել մեր այցելուների մոտ», – ասված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ