Թուրքական մաֆիայի թիրախում հայերի ու հույների անշարժ գույքն է


22:57 , 28 հունիս, 2012

Թուրքական մաֆիան նոր թիրախ է ընտրել. նրանք տիրանում են անտեր մնացած շինություններին և իրենցով անում: Այս մասին իր հոդվածում պատմում է թուրքական TheLira կայքը:
Ստամբուլում հազարավոր բնակարաններ, տներ և շինություններ են գտնվում անտեր վիճակում: Նրանց սեփականատերերը մահացած են, չունեն ազգականներ, որոնց կանցնի անշարժ գույքը: Կան նաև Ստամբուլից այլ վայրեր տեղափոխված անձինք, որոնց անշարժ գույքը թողնվում է անտեր:

Եվ այստեղ գործի է անցնում թուրքական մաֆիան, որը գտնում է նման տներ և բնակարաններ ու սեփականաշնորհում դրում:

Ի դեպ, հոդվածում նշվում է, որ առանց տիրոջ մնացած շինությունների և բնակարանների մեջ հատկապես մեծ թիվ են կազմում հայերին, հրեաներին և հույներին պատկանող անշարժ գույքը:

Նման դեպքերում թուրքական մաֆիան ավելի հեշտությամբ է տիրում առանց սեփանակատիրոջ մնացած հայերի, հույների և հրեաների տներին: