Հայաստանը հղի է հեղափոխությամբ, ու երկունքը պետք է լինի գարնանը` բնության արդնացման օրերին


22:18 , 12 փետրվար, 2014

Հայաստանը հղի է հեղափոխությամբ: Վերջին օրերին ողջ երկրում բողոքի ցույցեր են ընթանում ամեն տասներկու ժամը մեկ: Երեք օր առաջ Կապանում, երկու օր առաջ Վանաձորում, երեկ երկու ցույց Երեւանում. կեսօրին երկաթուղայինները, երեկոյան` Օպերայի երգիչներն ու պարողները: Այսօր մետրոյի աշխատողներն ու "Նաիրիտի" բանվորները դուրս եկան փողոց: Մանկաբարձները գիտեն, որ երկունքի ցավերը ծննդաբերող կնոջ մոտ ուղեկցվում են կծկանքներով ու երբ դրանց հաճախականությունը հասնում է որոշակի չափի` երեխան պետք է դուրս գա լույս աշխարհ: Երբեմն անհրաժեշտ է լինում կողմնակի օգնություն: Հայաստանը հղի է հեղափոխությամբ ու երկունքը պետք է լինի գարնանը` բնության արդնացման օրերին: