Հայտնի լուսանկարիչը հրաժարվել է լուսանկարել Քիմ Քարդաշյանին


16:34 , 12 փետրվար, 2014

Հայտնի fashion-լուսանկարիչ Թայլեր Շիլդսը հրաժարվել է Քիմին նկարել Vogue-ի իտալական հրատարակության համար: Քարդաշյանի թիմը լուսանկարչին խնդրել է աստղի ֆոտոսեսիան անցկացնել, սակայն Թայլերը հրաժարվել է՝ ապշեցնելով Քիմին: Չէ՞ որ ամերիկյան աստղը սովոր չէ մերժում ստանալ, եւ ահա…

«Թայլերն աշխարհի ամենաբարդ լուսանկարիչն է: Նրան գրեթե անհնար է վարձել: Դուք պետք է նրան լավ ճանաչեք, իսկ նա՝ ձեզ: Պետք է ձեզանից ինչ-որ բան ներկայացնեք, որպեսզի նա հետաքրքրվի ձեզանով: Պետք է նրան դուր գաք: Բազմաթիվ աստղեր են ցանկանում, որ Շիլդսն աշխատի իրենց հետ»,- նշել է հրատարակության աղբյուրը:

Երեւում է՝ Քիմ Քարդաշյանը ոչնչով չի հետաքրքրել հայտնի լուսանկարչին: Հնարավոր է նաեւ, որ բոլորն արդեն հոգնել են դիտել մշտապես համակարգչային մշակման օգնությանը դիմող Քարդաշյանին: