Ո՞վ է հայկական շոուբիզնեսի ամենասեքսուալ աստղը


18:50 , 28 հունիս, 2012

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հայաստանյան շոուբիզնեսի ամենասեքսուալ ու ամենավառ ներկայացուցիչն Աննա Դովլաթյան անունով այս չքնաղ աղջիկն է: Երգչուհի՝ ում շատերդ երևի չեք չանաչում: Ու չեք ճանաչում որովհետևը բոլորովին նոր է մեր շոուբիզնեսյան բոհեմում ու դեռ իր առաջին քայլերն է անում մեզ մոտ:  
Աննան Հայ սուպերսթար 4-ից է, եկել է Մոսկվայից ու պարզապես շլացրել ինձ: Նա իր կամքով դուրս եկավ «Սուպերսթարից»՝ վճռական քվեարկության պահին իր տեղը զիջելով մեզ արդեն քաջ ծանոթ Սուրեն Առուստամյանին: Հյուսթոնի ձայնի ելևէջներ, Անի Լոռակի ոճ ու սեքսուալության սահմաններ չճանաչող մարմին: Արտաքինի և ձայնայնի տվյալների այսպիսի կատարյալ կոմբինացիա վաղուց չէի տեսել: Սկզբում անգամ չէի հավատում, որ այս դիցուհին հայ է: