Արդեն հայտնի են այն երեք երգերը, որոնք կկատարի Սուրեն Առուստամյանը «Նոր ալիք»-ի շրջանակում


17:48 , 28 հունիս, 2012

Արդեն հայտնի այն երգերը, որոնք Lատվիայի Յուրմալա քաղաքում հուլիսի 24-ից 29-ը կայանալիք «Նոր ալիք 2012» երգի միջազգային մրցույթում կկատարի Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը: Եվ այսպես, միջազգային հիթերի մրցութային օրը Սուրենը կկատարի Էրիկ Կլեպտոնի “Change The World” երգը, իսկ երկրի հիթերի կատարման օրը՝ «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգը, իսկ մրցութային երրորդ՝ հեղինակային երգը «Նոր ալիք»-ի հայկական պատվիրակությունը կներկայացնի առաջիկայում: