Բլոգերների ու պաշտոնական լրահոսը պետք է տարանջատել իրարից


17:02 , 10 փետրվար, 2014

Լրատվական կայքերի մասին շատերի հետ խոսելիս մի բան պարզ դարձավ. կարծում եմ՝ պետք է բլոգերների ու պաշտոնական լրահոսը նորմալ տարանջատել իրարից... մարդիկ նյութեր են կարդում, նյարդայնանում, խուճապի մեջ ընկնում: Իսկ ամենաներքևում գրված է փոքրիկ շրիֆտով, որ այդ նյութը վերցված է այս կամ այն մարդու ֆեյսբուքյան էջից... Հարգելիներս, լավ կլիներ, եթե դա սկզբում նշվեր... Մարդկանց մեծ մասը չի նկատում, որ դա վերցված գրառում է և ընդունում է դա որպես նորություն... Թե չէ կարդում ես՝ գրված է՝ ադրբեջանական տեխնիկայի կուտակում սահմանի վրա, կամ վարչապետը հրաժարական է տվել եւ այլն: Կարդում են որպես նորություն ու չեն էլ նկատում, որ տակը գրված է, որ սա ինչ-որ մարդու կարծիք է կամ վերցված ստատուս է: Հավատացեք՝ դա լուրջ խնդիր է, երեկ էնպիսի դեպքի ականատես եղա, որ... մի կին, կարդալով զենքի կուտակումների մասին, զանգում էր հարազատներին, որ զգուշացներ, որ պատերազմական իրավիճակ է սկսվում... դու մի ասա՝ դա գրառում էր բլոգերի ֆեյսբուքյան էջից...