Անի Քրիստի «Հավատա» (լուսանկարներ նկարահանման հրապարակից)


19:20 , 7 փետրվար, 2014

Loveyou.am-ը գրում է.

Երգչուհի Անի Քրիստին  առանձնակի ակտիվությամբ է  սկսել  2014թ-ը: Վերջերս  եթեր հերարձակվեց նրա «Դե ասա» ռիթմիկ  տեսահոլովակը:

Այս տեսահոլովակը  միանգամից արժանացավ բազմաթիվ քննադատությունների  ու մինչ այժմ քննարկումների կիզակետում է:

Սակայն Անին, կարծես չհուսահատվելով, շարունակում է իր գործունեությունը:  Շուտով կլինի նրա՝  «Հավատա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան:

Մինչ այդ  առաջարկում ենք դիտել լուսանկարներ նկարահանման հրապարակից, ինչպես նաեւ տեսահոլովակի անոնսը: