Ստացվում է, որ Ռոսգոսստրախ-Արմենիան «քցո՞ւմ» է իր աշխատողներին


17:53 , 7 փետրվար, 2014

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2013թ․ աղմկահարույց օրինագծերց մեկն էր, որը ընդունվեց և պետք է գործեր 2014թ․ հունվարի 1-ից։
Սակայն որոշ գերատեսչություններ և կազմակերպություններ՝ ի դեմ Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերության խախտել են օրենքը, և աշխատակիցների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերից և միջնորդավճարներից էլ են 5%-ի չափով պահումներ կատարել։
Հ․Գ․ Հարգելի կազմակերպություններ, մարդիկ նույնիսկ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի սահմանադրականությունն են ՍԴ-ում վիճարկում, իսկ Դուք դեկտեմբերի աշխատավարձն էլ եք «Ձեզնով» անո՞ւմ։ Սա ի՞նչ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։ Այսինքն՝ ստացվում է, որ Ռոսգոսստրախ-Արմենիան «քցո՞ւմ» է իր աշխատողներին։
Հ․Գ․Գ․ Մինչև ՍԴ վերջնական որոշումը, Դուք կարող եք պահում անել միայն աշխատակիցների համաձայնությամբ, պետք չէ աշխատավարձով «յոլա» գնացող մարդկանց հաշվին իշխանությունների աչքին լավ երևալ։