Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի առաջարկը սվիններով ընդունեցին, իսկ այսօր իրենք են նույն բանն առաջարկում


18:03 , 6 փետրվար, 2014

Ես որքան հիշում եմ, Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու մասին օրենքի նախագիծ մեկ տարի առաջ ԱԺ-ում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը, որը, շատ լավ գիտենք, թե ինչպես ընդունվեց ՀԱԿ մյուս պատգամավորների կողմից: Հիմա նման օրենքի նախագիծ առաջարկում է Գագիկ Ջհանգիրյանը: Խնդրում եմ բացատրել, թե ինչու այն ժամանակ սվիններով ընդունեցին Նիկոլի գործընկերները, իսկ այսօր իրենք են առաջարկում: Կարծեմ քաղաքական իրավիճակ չի փոխվել երկրում: Միայն զոհերի հարազատներից ոմանք արտագաղթել են այս ընթացքում: