Որոտան ՓԲԸ-ն մեկ «շկաֆի» հետ համեմատելն լիարժեքորեն ներկայացնում է մեր կառավարության գործելաոճի տրամաբանությունը


13:38 , 6 փետրվար, 2014

Երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ մեր ամենագետ նախարարներից Հրայր Թովմասյանը զարմացրեց իր գիտելիքներով, ՓԲԸ-ների գույքի և բաժնետոմսերի մասին իր կարդացած «մաստեր-կլասսով» կամ վարպետաց դասերով: Փաստորեն ստացվեց, որ «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ն իր գույքը վաճառելուց հետո կարող է վաճառել իր բաժնետոմսերը, բայց այստեղ մի հարց է առաջանում. քանի՞ կոպեկ արժեն Որոտանի բաժնետոմսերը, եթե նույն Որոտանի գույքը արդեն վաճառված է:
Իսկ Որոտան ՓԲԸ-ն մեկ «շկաֆի» հետ համեմատելն էլ իրոք աննախադեպ համեմատություն էր, որը լիարժեքորեն ներկայացնում է մեր կառավարության գործելաոճի տրամաբանությունը: